ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող քաղաքական ուժն այդպես էլ չկարողացավ վեր կանգնել սեփական ամբիցիաները բավարարելու մարմաջից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ռազմի դաշտում բոլոր կարևորագույն գործերը դեռ չավարտած, սկսվել է ներքաղաքական պայքարի նոր շղթա, ոչ միայն իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև, այլև՝ իշխանական ուժի ներսում: Բոլորը, սակայն, մոռանում են, որ այդ ամենի արդյունքում տուժում է նույն այն զինվորը, որը դեռ երեկ անհավասար պայքարում կյանքի ու մահվան կռիվ էր մղում ադրբեջանա-թուրքական ահաբեկչական ուժերի դեմ, որը մեծ հաշվով դեռ չի ավարտվել:

Այսօր, երբ Թուրքիան Ադրբեջան զինված ուժեր գործուղելու նոր քայլեր է ձեռնարկում, երբ դեռ Արցախում և Արցախի շուրջ մինչև վերջ չեն ավարտվել բոլոր գործընթացները, հասարակության ուշադրությունը շեղվել է դեպի ներքաղաքական իրադարձություններ, որը պետք է, որ զոհված և անհետ կորած զինվորների որոնման աշխատանքերի ֆոնին ավելի անկարևոր հարց լիներ:

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իր զբաղեցրած պաշտոնից՝ աներկբա է: Աներկբա է նաև, որ նա ոչ թե պետք է զբաղվի նոր այլ դարակազմիկ մտքեր գեներացնելով, հետո դրանք սոցիալական հարթակում մեկնաբանելով, այլ օր ու գիշեր պետք է զբաղվի պատերազմի հետևանքով ստեղծված անկայուն իրավիճակի կայունացմամբ ու ամեն ինչ անի, որ մեր բանակն ու զինվորը չդառնա քաղաքական գզվրտոցների զոհ: Ցավալի է, երբ քաղաքական հրմշտոցները հասել են նաև իշխող քաղաքական ուժի մատույցներ, երբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը պաշտոնապես հերքում է ՊՆ-ն, ցույց տալով, որ  մեղմ ասած, ամեն ինչ չէ որ այդ հարթությունում կարգին է: Ստացվում է, որ իշխող քաղաքական ուժն այդպես էլ չկարողացավ վեր կանգնել սեփական ամբիցիաները բավարարելու մարմաջից, այդպես էլ չհասունացավ որպես քաղաքական ուժ և, փաստորեն, ռեկորդային արագությամբ, կարճ ժամանակում հասցրեց վաստակել մերժված քաղաքական ուժի համբավ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular