ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կրու­տիտ», «կրու­տիտ» մին­չև վերջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին, որոնք, ի դեպ, ուղարկվել էին նախօրեին, այսինքն՝ մինչ աղմկահարույց «ստատուսի» երկնումը, որը գրեթե բոլորի կողմից, բացի իր մերձավոր փոքր թիմից, գնահատվեց որպես քաղաքացիական պատերազմի կոչ: Պարզ հայերենով, հստակ մեսիջ պարունակող իր գրառումը Փաշինյանը փորձեց այլ ասպեկտով ներկայացնել՝ ասելով, թե սխալ է ընկալվել: Մեզ հետ զրույցում մի շարք փորձագետներ ու քաղաքագետներ կարծիք էին հայտնում, որ ողջ ասուլիսը պարզապես «կրուտիտների» շարան էր: «Ընդհանրապես, երեկվա ողջ օրը «կրուտիտների» օր կարելի է հայտարարել, այդ թվում՝ Շուշիի հետ կապված խայտառակ հայտարարությունը, որից հետո Փաշինյանն էլի ապարդյուն փորձեց թարգմանել, թե ինչ է ցանկացել ասել ԱԺ ամբիոնից»,-ասաց մեր զրուցակիցներից մեկը: Ինչ վերաբերում է «Փաստի» հարցին, ապա Փաշինյանն այս դեպքում պարզապես շրջանցեց հարցի կարևոր շեշտադրումները և պատասխանեց այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու: Մենք հարցրել էինք. «Այս օրերին Ձեր մի շարք կողմնակիցներ թեզեր են շրջանառում, որ մեր ԻՍԿԱԿԱՆ թշնամին ներսում է, այսինքն՝ նրանք, ովքեր ձեզ քննադատում են կամ պահանջում են ձեր հրաժարականը:

Հայտնի հայտարարությունից ժամեր անց Դուք «բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում», կոչ արեցիք պատրաստվել վրեժի: Անցած երկու տարում թիրախավորվել, հիմա էլ պարբերաբար թիրախավորվում են Ձեզ հետ, Ձեր որոշման հետ ոչ համամիտ մարդիկ, Ձեր հրաժարականը պահանջող մարդիկ: Դուք մտահոգություն չունե՞ք, որ նման կոչերը կարող են ավելի գրգռել հանրությանը, ավելի մեծ պառակտում մտցնել և բախումների հանգեցնել, ինչը անցանկալի հետևանքներով է հղի, և արդյո՞ք Դուք այն կարծիքին եք, որ թշնամական երկրներով շրջապատված Հայաստանում ճիշտ է ընդդիմախոսներին թիրախավորելն ու թշնամի ներկայացնելը»: Վրեժի ու թշնամանքի առումով չնշվեց ոչ մի բառ, ընդամենն ասվեց, որ իշխանությունն ավելի շատ է թիրախավորվել, այն դեպքում, երբ երկու տարի շարունակ բոլորը բարձրաձայնում են իշխանության կողմից թշնամանք ու ատելություն սերմանելու մասին: Այս հարցի պատասխանում միակ միտքը, որ ուշադրության է արժանի, Փաշինյանի կոչն էր, որ ընդդիմությունը հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում զինված) իր հետագա գործունեության ընթացքում: Երեկ արդեն շատերը կարծիք էին հայտնում, որ սա երաշխիքի ակնկալիք է ընդդիմադիր ուժերից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular