ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդի իշխանությունն» ընդդեմ ժողովրդի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական մարմիններում կոշտ հրահանգ է իջեցվել ամեն կերպ կանխել հրաժարականների «շքերթը»: Իսկ Նիկոլ Փաշինյանից դժգոհությունը ձնագնդի էֆեկտով ուժգնանում է նաև պետական կառույցներում: Ըստ մեր աղբյուրի, կիրառվում են հոգեբանական ամենատարբեր ազդեցության միջոցներ: Ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա նրանց հետ «աշխատում» են անհատական: Այդուամենայնիվ, նույնիսկ իշխանության ներսում են հասկանում, որ իրենք այլևս գեթ մեկ տոկոսանոց վարկանիշ չունեն և մնացել են ֆեյքերի հույսին: Կուլիսներում իշխանության ներկայացուցիչները խոսում են, որ այս ամենը նման է նրան, որ իշխանությունը պարզապես հոգեվարքի մեջ է:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ նրանք էլ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր այս «պարզաբանումները» ուղղակի պաշտոնավարումը երկարաձգելու միջոց են: Նույնիսկ ամենամոլի «նիկոլականներն» են զարմացած այն արհեստական գործերից, որոնք սարքվում են ընդդիմադիր գործիչների դեմ՝ նրանց «փակելու» համար: Մերձավոր շրջապատում իշխանականներից ոմանք նշում են, թե իրենք այլևս բաց երեսով փողոց դուրս գալ չեն կարող. ստացվում է, որ «ժողովրդի իշխանությունը» դեմ է դուրս եկել սեփական ժողովրդին: Այդուամենայնիվ, շատերը վախենում են. ոմանք՝ Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունից, ոմանք՝ «աթոռ» կորցնելուց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular