ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է Թուրքիայի՝ ռուսական С-400 համակարգերի գնման իրական պատճառը. National Interest

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2016 թվականին Անկարայում հեղաշրջման փորձի ձախողումից հետո F-16 կործանիչների մեծ թվով որակավորված օդաչուների աշխատանքից ազատելելու որոշումը փաստացի «գլխատեց» Թուրքիայի ռազմաօդային ուժերը։ Այս մասին National Interest պարբերականում գրել է ամերիկացի ռազմական փորձագետ Մայքլ Պեկը՝ նշելով, որ այս ամենից հետո թուրքական օդային տարածությունը մնաց անպաշտպան հնարավոր վտանգների առջև, ուստի Թուրքիայի իշխանությունները Կրեմլի հետ համաձայնության եկան С-400 հակահրթիռային համալիրների գնման շուրջ։

Մասնագետի խոսքով՝ ժամանակակից կործանիչների ընդամենը մեկ օդաչուի ուսուցումը կարող է արժենալ մոտ 11 միլիոն դոլար, ուստի վետերան օդաչուների փորձն անգին է, սակայն անհաջող հեղաշրջման փորձից հետո Էրդողանն այնքան մանրակրկտորեն «մաքրեց» երկրի ռազմաօդային ուժերը հավանական դավադիրներից, որ երկրում մարտական ինքնաթիռների որակավորված անձնակազմի սուր պակաս սկսեց նկատվել։

Այն բանից հետո, ինչ շուրջ երեք հարյուր ռազմական օդաչու ազատվեց աշխատանքից, Անկարան փորձեց ներգրավել ամերիկյան հրահանգիչներին, սակայն փորձերն ապարդյուն էին։ Ավելին՝ Թուրքիային չհաջողվեց մասնագետներ վարձել նաև Պակիստանում։ Այս կերպ մասնագետների պակասն ու Թուրքական ռազմաօդային ուժերի մարտական ներուժի նվազումն ստիպեցին Էրդողանին գնել հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերը։

Ինչպես նշում է Պեկը, հենց նման իրավիճակը դարձավ այն հիմնական պատճառը, որն ստիպեց Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության անհամաչափ քայլ ձեռնարկել՝ գնելով Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular