ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակամարտությունը փողոցից անցել է համակարգի ներսը. ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rusvesna.su-ն գրում է, որ Քաղաքական խորհրդատու Իգոր Դիմիտրիևը իր «Русский ориенталист» տելեգրամ ալիքում մեկնաբանել է իրավիճակը Հայաստանում:

«Դուք նկատե՞լ եք, թե ինչ է կատարվում այժմ Հայաստանում: Հատուկ ծառայություններն ու ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիրներին, բայց նրանք ազատվում են դատարանի դահլիճից: Պարզվում է, որ Փաշինյանի բանդային չի հաջողվել փոխել դատավորներին, և նրանք հրաժարվում են կայացնել անհրաժեշտ որոշումները, քանի որ տեսնում են, թե ինչի է տանում այդ սրիկաների իշխանությունը: Տրամաբանական է, որ դատավորները և նրանց ընտանիքի անդամները ենթարկվում են ճնշումների: Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն է դիմել իր գործընկերներին և խնդրել համառ լինել, հավատարիմ մնալ երդմանը և թույլ չտալ, որ որևէ մեկը ազդի դատարանների որոշումների կայացման վրա: Հակամարտությունը փողոցից տեղափոխվել է բուն համակարգի ներսը: Դրամաշնորհային ղեկավարների այս քաղցկեղային ուռուցքին դիմադրում է դատական ​​համակարգը: Իհարկե, սա հազվագյուտ դեպք է համաշխարհային պրակտիկայում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular