ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան հակամարտություն․ փորձագետը նշել է հաղթողին և պարտվողին ըստ ռազմական կանոնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

newdaynews.ru-ն գրում է, որ ըստ ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի ղարաբաղյան հակամարտությունում ըստ ռազմական կանոնների հաղթել է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, որը հետ է մղել ադրբեջանական զորքերին և պահպանել իր ինքնիշխանությունը։

«Պատճառը պարզ է. Ադրբեջանը անձնակազմի և ռազմական տեխնիկայի շատ մեծ կորուստներ է կրել, սպառել է իր զինամթերքի մեծ մասը: Դա Էրդողանն էլ է լավ գիտակցել, և դիմել է Պուտինին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու առաջարկով: Իրականացված միջոցառումները՝ պայմանագրի ստորագրումը, խաղաղապահ զորակազմի պատրաստումը տեղի է ունեցել երկու-երեք օրվա ընթացքում»,- ասել է նա:

Ըստ Սիվկովի «իրավիճակի սրումը, երբ ռուս խաղաղապահներ են բերվել, այլևս անհնար է»: «Ցանկացած փորձ կկանխվի, ինչպես եղել է 2008 թվականի օգոստոսի 8-ին Հարավային Օսիայում: Այժմ կարող ենք ասել, թե ով է հաղթել և ով պարտվել այս հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահել է այն պարզ պատճառով, որ կարողացել է պահպանել իր ինքնիշխանությունը»,- նշել է Սիվկովը:

Փորձագետը բացատրել է, որ ռազմական տեսակետից նպատակին չհասնելը պարտություն է: «Ադրբեջանը ռազմական պարտություն է կրել, քանի որ չի հասել գործողության նպատակին և չի կատարել ամբողջ տարածքը գրավելու իր առջև դրված խնդիրը: Նա գրավել է տարածքի միայն 20-25% -ը և ստիպված է եղել հրաժարվել հետագա գործողություններից: Հայաստանը հաղթել է այս պատերազմում, քանի որ կարողացել է հետ մղել հարձակումը: Իհարկե, տարածքի ինչ որ մասի գնով: Բայց դա հաղթանակ է: Հայաստանը՝ պաշտպանող կողմը, ձախողել է ագրեսիան, որը հաղթանակի պարզ չափանիշներից է. եթե ես հետ եմ մղել ագրեսորի հարձակումը, ապա ես հաղթել եմ, նույնիսկ եթե կորցրել եմ տարածքի և անձնակազմի մի մասը»,- ընդգծել է փորձագետը:

Նրա խոսքով, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատեխնիկական գերազանցության աստիճանը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը ցույց է տվել «հերոսություն, քաջություն և հրամանատարության տաղանդ  բոլոր մակարդակներում՝ գործառականից մինչև մարտավարական»: «Այն, ինչ նրանք կարողացան անել, ֆանտաստիկ է»,- համոզված է Սիվկովը:

Միևնույն ժամանակ, Սիվկովը քննադատաբար է գնահատել Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի գործողությունները: «Ակնհայտ է, որ Փաշինյանը պատկերացում չունի, թե ինչ է զինված պայքարը: Միշտ այն համոզմունքին եմ եղել, որ նա չի համապատասխանում իր դիրքին ոչ տնտեսության իմացության, ոչ էլ բարոյական և էթիկական հատկանիշների տեսանկյունից»,- ասել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular