ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս ինժեներասակրավորական ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվում են ԼՂ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանման զինծառայողները, հատուկ տեխնիկայի և սարքավորումների հետ միասին տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տեղափոխումն իրականացվում է Ռուսաստանի օդուժի Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով:

Նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզման, տեղանքի, ճանապարհների ականազերծման աշխատանքներ:

Բացի այդ, նրանք կապահովեն տարհանման ճանապարհների կառուցումն ու դրանց պահպանումը, ջրերի մաքրման և ինժեներական այլ աշխատանքներ: Պայթյունավտանգ իրերի որոնման և հայտնաբերման համար գործի կդրվեն ծառայողական շները:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular