ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ի կազմից». Եվրասիական կառավարությունների ասոցիացիայի ղեկավար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրասիական կառավարությունների ասոցիացիայի ղեկավար Հասան Չենգիզը ռուսական lenta.ru կայքի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան շուտով դուրս է գալու ՆԱՏՕ-ի կազմից և հավելել, որ այդ կազմակերպությունը կարելի է ամբողջովին փլուզված համարել: 

«ՆԱՏՕ-ի ժամկետն արդեն սպառվել է, ուղղեղային համակարգը՝ մեռել: Սա հաստատել է Մակրոնը, մեկ տարի առաջ Մերկելն է այս մասին հայտարարել: Մոտ ապագայում ՆԱՏՕ-ն փլուզվելու է, իրենք էլ հասկանում են, որ չեն կարող իրենց դաշնակիցների անվտանգությունը պահպանել»,- հայտարարել է Ջենգիզը: 

Նա կանխատեսել է, որ առաջիկա 2-3 տարում փլուզվելու է ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն էլ ստեղծելու է նոր ռազմավարական համաձայնություն, որը ներառելու է նաև Թուրքիան: Իսկ հյուսիսատլանտյան դաշինքից Անկարայի դուրս գալը դրա փլուզում կնշանակի:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է ապրում: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն էլ ավելի է հեռվանում Եվրոպայից: Ֆրանսիացի առաջնորդը ընդգծել է նաև, որ ժամանակն է արդեն, որ Եվրոպան արթնանա և սկսի հզորություն հավաքել, քանի որ այն այժմ «անդունդի եզրին» է գտնվում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular