ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիմոնյանը նշել է Ղարաբաղի հարցով Հայաստանի համար ոչ բարենպաստ որոշման պատճառը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ctnews.ru-ն գրում է, որ հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը բացատրել է, թե ինչու է Հայաստանը համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հարցով ոչ շահավետ համաձայնագրի կնքմանը:

Ըստ RT-ի գլխավոր խմբագրի Հայաստանի իշխանությունները չափազանց անլուրջ են մոտեցել տարածաշրջանում պատերազմի խնդրին:

«Եթե չլիներ այդ անփութությունը, եթե չլիներ այն զգացողությունը, որ հիմա մենք բոլորին կկոտրենք, ապա տեղի ունեցածը չէր լինի: Մենք ասելով  պետք է հասկանալ Հայաստանի իշխանություններին և նրանց կողմից խաբված մարդկանց»,- ասել է Սիմոնյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը «փոքր պետություն» է, որի բանակի սպառազինությունը չի կարելի համեմատել Ադրբեջանի ռազմական ներուժի հետ: Լրագրողը ասել է, որ Երևանը պետք է հաշվի առներ այդ փաստը, երբ արդեն պատերազմ էր ընթանում:

«Բայց եղավ այն, ինչ եղավ: Դա պետք է ընդունել, պետք է հանդարտվել և հետագայում ապրել դրանով»,- եզրափակել է գլխավոր խմբագիրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular