ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի. ԿԽՄԿ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ իր ստացած վերջին տեղեկությունների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի։

Ինչպես նշել է Մաուրերը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում, կազմակերպությունը շարունակելու է ուժեր գործադրել այդ ուղղությամբ։

Մաուրերի խոսքով՝ ԿԽՄԿ-ի գործունեությունում առաջնահերթությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տեղափոխության ու դիերի դուրսբերման հարցերում օգնության տրամադրմանը, ինչպես նաև գերիներին ացելելուն՝ հնարավոր բանակցություններին ու փոխանակմանը նախապատրաստվելու համար։

«Ինչ վերաբերում է դիերի դուրսբերմանը, ապա ուրախ եմ հաղորդել, որ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ-ի ներկայությամբ կողմերն սկսել են դիերի դուրսբերումն ու փոխանակումը։ Իմ ստացած վերջին տեղեկություններով՝ կողմերն արդեն փոխանակել են 200 դի։ Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել», - ասել է ԿԽՄԿ-ի նախագահը։

Հայտնի է, որ երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին Մաուրերը Մոսկվայում հանդիպելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱՆԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու հնարավոր փոխգործակցությունը կորոնավիրուսի պայմաններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular