ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոսքի կենտրոնախույս ուժը. կողմնակիցները Փաշինյանի ամեն ելույթից հետո լքում են նրա թիմը. Коммерсантъ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական Коммерсантъ պարբերականը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը նոր մակարդակի է հասել. այժմ դա արտահայտվում է ոչ միայն փողոցային ակցիաներով, այլ նաև այն պաշտոնյաների ցուցադրական հրաժարականով, ովքեր չեն ցանկանում կապ ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ:

Յուրաքանչյուր ելույթից հետո քաղաքական գործիչները և պատգամավորները երես են թեքում Հայաստանի առաջնորդից, որը մինչ վերջերս ժողովրդական կուռք էր. երկուշաբթի օրը հրաժարականի դիմում է գրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ պարբերականի՝ պատճառը Փաշինյանի այն խոսքերն էին, որ Շուշի քաղաքը, որի կորստից հետո հայկական զորքերի պարտությունն անխուսափելի դարձավ, ամեն դեպքում պետք է հանձնվեր:

Դրանից հետո Коммерсантъ-ի շատ զրուցակիցներ կարծիք են հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան գործնականում ավարտված է: Դա հաստատվել է երկուշաբթի երեկոյան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` կառավարությանն ուղղված կոչով:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Փաշինյանը այսպես թե այնպես ստիպված կլինի լքել վարչապետի պաշտոնը:

«Ես չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա: Այն բանից հետո, երբ կկատարի այն, ինչ ստորագրել է, նա պետք չի լինի ոչ ոքի, ոչ աշխարհաքաղաքական ուժերին, ոչ երկրին, ոչ էլ նույնիսկ իր թիմին:

Ինչ վերաբերում է նրան, թե ով կարող է լինել Փաշինյանից հետո, ապա այժմ խոսքը ժամանակավոր լուծման, ժամանակավոր մարդու մասին է: Տարբերակներից մեկը կարող է լինել նախագահ Արմեն Սարգսյանը: Մի քանի ամսով նա կարող է գլխավորել ազգային համաձայնության կառավարությունը, որում կարող են նաև «Իմ քայլ»-ից ներկայացուցիչներ էլ լինել: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ վարչապետ կարող է դառնալ զինվորական անցյալ ունեցող կամ զինվորական անձ»,-պարբերականի հետ զրույցում նշել է Հակոբյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular