ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը գիտակցաբար գնացել է հազարավոր մարդկանց զոհերի եւ տարածքային կորուստների. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Օնիկ Գասպարյանն հայտարարում է, որ պատերազմի 4-րդ օրվանից ասել է, թե միջոցառումներ են անհրաժեշտ պատերազմը կանգնեցնելու համար։ Ռուսական մամուլը գրում էր, որ առաջարկվել են բանակցություններ, որի նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է եղել։ Նա չի գնացել բանակցությունների, պատրաստ է եղել զոհել 5 հազար մարդու կյանք, միայն թե հրաժարական չտա։ Երբ այդ զոհերի եւ 12 հազ․ քառ․ կմ-ի գնով նա պահպանել է աթոռը, ինչո՞ւ եք ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է հրաժարական տա։
Ի դեպ, երբ այդ օրերին մամուլի վերլուծությունների հիման վրա ես կոչ արեցի գնալ բանակցությունների, Նիկոլը իր ֆեյսբուքյան շներին՝ ոչ ֆեյք, այլ իրական, լրատվության բարձրաստիճան պատասխանատուների գլխավորությամբ (եթե կարիք լինի, անուններն էլ կնշեմ), բաց թողեց իմ վրա, փորձելով լռեցնել բանակցությունների գնալու կոչը։
Նորից կրկնեմ, Նիկոլը գիտակցաբար գնացել է հազարավոր մարդկանց զոհերի եւ տարածքային կորուստների, նա ուրիշների կյանքերի միջոցով արդեն վճարել է այդ գինը, եւ այժմ ամեն գնով չի հրաժարվելու ուրիշների կյանքերի դիմաց պահպանած աթոռից, իսկ զոհերի արյան համար պատասխանատու է ոչ միայն նա, այլեւ իր կողքի շները, որոնք պատրաստ են շեֆի "ֆաս" հրամանով մարդկանց հոշոտելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular