ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չի կարող առաջ շարժվել հաշվեհարդարի և սպառնալիքի մթնոլորտի պայմաններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հասարակությունը կարծես այդպես էլ չի ուզում գիտակցել, որ այս կամ այն ոլորտում պետական ծառայություն իրականացնող անձինք իրավունք ունեն խոսել միայն այնքան և այն մասին, ինչի մասին թույլատրվում է կամ ինչ իրենց տրամադրվում է: Դրանից ավել կամ պակաս խոսել՝ պարզապես չի կարելի օրենքով:

 Ի դեպ, կան պետական ծառայողներ, որոնք անգամ երկրից ազատորեն դուր գալու իրավունքից են զրկված, իսկ օրենք խախտելու համար կարող են պատասխանատվության ենթարկվել: Այս առումով ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հասցեին դավաճանական բնույթի մեղադրանքներ հնչեցնելը զուրկ է տրամաբանությունից, քանի որ նա ուզեր, թե՝ չուզեր պետք է հայտարարեր այնքան՝ ինչքան թույլատրվում էր: Պարզվում է հասարակության մեջ կան մարդիկ, որոնք Ա. Հովհաննիսյանին դավաճան համարելուց բացի՝ սպառնում են, անտեսելով բոլոր գրված ու չգրված օրենքները: Եվ, նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի ստորագրումից հետո Ա. Հովհաննիսյանը սկսել է ստանալ տարբեր սպառնալիքներ, հաշվեհարդարի կոչեր, որոնց, ըստ նրա չի արձագանքել:

 «Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ: Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեց, բարեբախտաբար, կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն, քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը:

 Ստացվում է՝ երկրին պատուհասած պարտության մեջ մեղավորների փնտրտուքը սկսվում և ավարտվում է այս կամ այն պետական պաշտոնյայի վրա հարձակում գործելով, ինչը բավական վտանգավոր և հեռուն տանող երևույթ է, որը պետք է կանխել: Հայաստանը չի կարող առաջ շարժվել հաշվեհարդարի և սպառնալիքի մթնոլորտի պայմաններում, քանի որ հայոց նորագույն պատմությունը ցույց է տվել, որ այդպիսի երևույթներով ոչ թե խնդիրներ են լուծվել, այլ երկիրը տարել են ցնցումների ճանապարհով:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular