ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժամը 16:00-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով խորհրդի նիստը չի կայացել, որտեղ նախատեսվում էր 18:30-ին արտահերթ նիստ հրավիրել՝ ռազմական դրության վերացման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի քննարկման հարցերի օրակարգով:
Իշխանությունը պարզապես ռազմական դրության արհեստական երկարաձգմամբ ցայտուն կերպով ցուցադրում է իր վախը, սարսափը, վախենում է համաժողովրդական ցասումի ալիքից, վախենում է 3 միլիոն բնակչությունից, որոնցից յուրաքանչյուրին վարչապետ է համարում»,- ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

 

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր նախկինում, որ չի լինելու մի գիշերում՝ հոպ որոշում կայացվի, սակայն հենց «Իմ քայլի» պատգամավորներից թաքուն նման որոշում կայացվեց:
«Դուք ունեք վերջին հնարավորություն, ժամը 18:00-ին գնալ խորհրդի նիստին, հաստատել ռազմական դրության վերացման օրակարգը, այլապես համաժողովրդական ալիքի ցասումը անկասելի կլինի»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular