ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՎԵՐՋ ԱՌԵՂԾՎԱԾԻՆ. Օդերևութաբանները պնդում են, որ բացահայտել են Բերմունդյան եռանկյունու առեղծվածը

ՎԻԴԵՈ

Օդերևութաբանները պնդում են, որ բացահայտել են Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

Միջազգային օդերևութաբանների խումբը կարող է վերջնականապես բացահայտել Բերմուդյան եռանկյունու առեղծվածը:

Ինչպես հայտնում է The Independent-ը, Մայամիի, Պուերտո Ռիկոյի և Բերմունդների միջև ընկած 500 000 քառ. կմ տարածությունում տասնամյակներ շարունակվող անհետացումները բացահայտված չեն եղել մինչ օրս և շատերի կողմից պարզապես զուգադիպություն են համարվել:

Բերմուդյան եռանկյունին համարվում է առնվազն 1000 մարդկանց մահվան, 75 ինքնաթիռների և հարյուրավոր նավերի անհետացման պատճառ վերջին 100 տարում:

Գիտնականներն այժմ պնդում են, որ հազարավոր չբացահայտված ծովային աղետների համար պատասխանատու են «օդային ռումբեր» ստեղծող վեցանկյուն ամպերը՝ 270 կմ/ժամ արագությամբ շարժվող քամիների հետ միասին:

Դրանք առաջացնում են փոթորիկներ, որոնք, ըստ գիտնականների, այնքան ուժեղ են, որ ինքնաթիռներն ու նավերը կարող են 1 վայրկյանում սուզել ջրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular