ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի անկեղծ պատասխանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝ ներկայացնելով հայաաստանյան քաղաքական ուժերի և սփյուռքի տարբեր շրջանակներիր հետ քննարկումների արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզը: Մենք ուշադիր լսեցինք ՀՀ Սահմանդարությամբ երկրի անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանի խոսքը, որից ստացած տպավորությունն, անկեղծ, հակասական էր:
Եվ այսպես երկու հարց ՀՀ նախագահին.
1. Դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, իշխանությունը փոխանցելով հանրային վստահություն վայելող և պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարությանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լիարժեքորեն կիսում եք Վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանում եք դրան:
2. Իսկ գո՞ւցե ձեր հրապարակած ճանապարհային քարտեզը նպատակ ունի հնարավորինս երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Եթե դուք հստակ և ուղիղ չեք պատասխանում այս երկու հարցերին, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ դուք իշխանությունների հետ հավասարապես կիսում եք Արցախի կապիտուլյացիայի ամբողջ պատասխանատվությունը:
ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի անկեղծ պատասխանը:
 
ԲՀԿ քաղաքական խորհուրդ
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular