Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէ, Մոսկվան պահպանում է ստատուս քվոն. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէ, Մոսկվան պահպանում է ստատուս քվոն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռիա Նովոստիի հաղորդմամբ` նա հավելել է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև լինեն նորմալ հարաբերություններ, ապա հնարավոր կլինի լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«Լեռնային Ղարաբաղի համար ժամանակ է պետք, որ խաղաղ կյանքը վերադառնա տներ, վերքերը դեռ չեն ապաքինվել»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով` արյունահեղության դադարեցումը գլխավոր արդյունքն է: