ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղը հարվածի տակ է եղել նաև Հայաստանի կողմից ճանաչված չլինելու պատճառով. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահի խոսքով` Մոսկվան ճանաչել է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունները` այդպիսով պաշտպանելով տեղի բնակչությանը։

 Լեռնային Ղարաբաղը տարիներ շարունակ հարվածի տակ է եղել, և աշխարհում ոչ մի երկրի, այդ թվում Հայաստանի կողմից չճանաչվելը միայն նպաստել է դրան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Եկեք ուղիղ խոսենք` տարիներ առաջ, երբ Վրաստանի նախկին հանցավոր իշխանության կողմից հարվածներ հասցվեցին ռուս խաղաղապահներին Հարավային Օսեթիայում և Աբխազիայում, Ռուսաստանը ճանաչեց այդ երկրների անկախությունը։ Մենք նաև ընդունել ենք Ղրիմի բնակչության ինքնորոշումը և ՌԴ–ին միանալու ցանկությունը։ Այդ քայլերով մենք պաշտպանել ենք տեղի բնակչությանը։ Մենք չենք ամաչում դրա մասին խոսել, չենք մտածել` ով ինչ կասի։ Ղարաբաղի դեպքում նման քայլեր չեն արվել, ինչը խորացրել է այնտեղ կատարվող իրադարձությունները», – ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով` ԼՂ ճանաչումը Հայաստանի և այլ երկրների կողմից կարող էր զսպող հանգամանք լինել և պաշտպանել տեղի բնակչությանը։

Sputnik..am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular