ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը բոլորիս ապագան է ծախել, ոչ թե միայն Արցախը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

Կապիտուլյացիայի փաստաթղթով գծվող Արցախի քարտեզն եմ նայում ու կամաց-կամաց սկսում հասկանալ, թե ինչու են թշնամիները թույլ տվել, որ Ստեփանակերտը մնա հայերի «վերահսկողության տակ»։ Դե նաև Ասկերանը, Մարտակերտն ու Մարտունին։ Շատ պարզ պատճառով։ Որ Հայաստանում ոչ ոք ու երբեք չփորձի թփրտալ, չփորձի հակառակվել թուրք-ադրբեջանական դաշինքի ծրագրերին, կամ էլ խեթ աչքով նայի Մեղրին ոտքի կոխան դարձնող թուրքերին։ Որ Երևանում միշտ հիշենք՝ Արցախում մազից կախված պատանդներ ունենք։ Հերիք է մի բան թարս անենք ու վերջ…

Դուք կարծում էիք Նիկոլ Փաշինյանը միայն Արցա՞խն է ծախում։ Ոչ, նա բոլորիս ապագան է ծախել։ Գոյության իրավունքը։ Իսկ մեր ժողովուրդը դեռ մտածում է ինչ անի՝ հին ու նոր իշխանություններից է խոսում, չգիտեմ ինչ հաշվարկներ անում։ Սարսափելի է։

 

 

 

 

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular