ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի ուղղությամբ. 3 զինծառայող է զոհվել. SANA

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում առնվազն երեք զինվորական է զոհվել Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով, ТАСС-ի փոխանցմամբ` հաղորդում է SANA լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի` ևս մեկ զինծառայող վիրավորվել է: Սիրիական բանակի ՀՕՊ համակարգերը մինչև նշանակետերին հարվածների հասնելը հասցրել են մի քանի իսրայելական հրթիռ վնասազերծել: Հաղորդվում է, որ հրթիռներն, ամենայն հավանականությամբ, արձակվել են Հոլանի բարձունքներից: 

Իսրայելի Զինված Ուժերը հաստատել է հրթիռային հարվածներ հասցնելու հանգամանքը` նշելով, որ հարվածել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» էլիտար ստորաբաժանման զորամիավորումներին և Սիրիայի բանակին` ի պատասխան Հոլանի բարձունքների մոտակայքում` Սիրիա-Իսրայել սահմանագոտում պայթուցիկների տեղադրմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular