ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղը սեփական անփութության և կոռուպցիայի պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

discover24.ru-ն գրում է, որ հին խորհրդային սպառազինության վրա հույս դնելով Հայաստանը բոլորովին չէր նկատում, թե որքան դանդաղ, բայց հաստատուն է ուժեղանում Ադրբեջանը: Հայկական զինված ուժերը անկում էին արձանագրել դեռ մի քանի տարի առաջ, բայց ոչ ոք չէր ցանկանում տեսնել ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությունը ինքնագովազդը նախընտրելով բանակի հզորացումից անիմաստ գումարներ էր ծախսում: Վերլուծաբանները Հայաստանի հիմնական սխալներից մեկը համարում են «Су-30СМ» կործանիչների ձեռքբերումը, ինչը բնավ չի ուժեղացրել Հայաստանի զինված ուժերը:

Ավելին, դրանք լրիվ անարդյունավետ են եղել Ադրբեջանի հետ պատերազմում, որը գերադասել է թեթև և աներևակայելի վտանգավոր թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքեր օգտագործել: Իրականում հենց դրանք էլ հաղթանակ են ապահովել այդ պատերազմում: Մինչդեռ ռուսական կործանիչները 120 միլիոն դոլլար են արժեցել Հայաստանին: Եվ այդ փողի զգալի մասը, ըստ փորձագետների, պտտել են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որոնք շահույթ են ապահովել իշխանության տերերին: Վերլուծաբանները հաշվարկել են, որ այդ գումարով կարող էր գնել 30-40 միավոր «Wing Loong 2» ԱԹՍ՝ միավորը մեկ միլիոն դոլլար արժեքով: Այդ հարձակողական ԱԹՍ-ն ոչնչով չի  զիջում թուրքական «Bayraktars»-ին, բայց գնային տեսակետից շատ ավելի գրավիչ է: Մնացած 80-90 միլիոն դոլլար գումարի դիմաց Հայաստանը կարող էր ձեռք բերել հետախուզական  և խոյահարող (կամիկաձե) ԱԹՍ-ներ: Այդ դեպքում պատերազմում Հայաստանի հաղթանակի շանսերն այնքան էլ պատրանքային չէին լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular