ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահների հերթական խումբը ժամանել է Ստեփանակերտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս խաղաղապահների հերթական խումբը ժամանել է Ստեփանակերտ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին, շարասյան անվտանգությունն ապահովում էր ռազմական ոստիկանությունը:

Նշվում է, որ խաղաղապահները բեռնաթափել են ավտոմոբիլային տեխնիկան և նյութատեխնիկական ապահովման միջոցները, որոնք ՌԴ-ից Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան էին բերվել Իլ-76 ինքնաթիռով:

«15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների հերթական շարասյունը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար, բեռնաթափումից հետո երթով Երևանից մեկնել է դեպի Ստեփանակերտ: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովում էր ռազմական շարասյունների անվտանգությունը բոլոր երթուղիներում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular