ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մոտավոր ժամկետ չկա. Ռուսաստանի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն է հակամարտության կողմերի համար, դրա որոշման ժամկետ չկա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Ժամկետ չկա։ Դա բավականին զգայուն հարց է», - ասել է դիվանագետը։

Նա հույս  է հայտնել, որ դա չի հանգեցնի նոր հակամարտությունների, «առավել ևս՝ արյունահեղության»։ Այդ համատեքստում Ռուդենկոն ընդգծել է Մինսկի խմբի զգալի դերակատարությունը։

«Մինսկի խումբը լուծելու է հարցերը, որոնց եռակողմ հայտարարության մեջ անդրադարձ չի արվել», - ասել է Ռուդենկոն, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի քննարկվելու։

Ավելի վաղ Ալիևը Բաքվի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի ու Ջաբրայիլ շրջաններ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի հատուկ կարգավիճակ ընդունելի չէ Ադրբեջանի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular