ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտերկրից Հայաստան ժամանելու հետ կապված հարցերը կլուծվեն հյուպատոսական ծառայությունների միջոցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ը բազմաթիվ զանգեր է ստանում ՌԴ-ում և այլ երկրներում բնակվող անձանցից, որոնց երեխաները պատերազմի ժամանակ կռվել են Արցախի պաշտպանության բանակում և հիմա անհրաժեշտություն է առաջացել ԴՆԹ թեստ հանձնել: Ահազանգողներից շատերը ավելի վաղ դիմել են ՌԴ կամ այլ երկրների իշխանություններին, տվյալ երկրի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ստանալու խնդրանքով, որն այս պահին դեռևս ընթացքի մեջ է:

Ուստի, ներկայումս, գտնվելով միջակյալ կարգավիճակում, հասկանալի պատճառներով շատերը չեն կարող Հայաստան վերադառնալ: Հայրենիք վերադառնալու համար լրացուցիչ փաստաթղթերի կարիք կա, որը պետք է կարգավորվի տեղում: Այսօրինակ հարցերը կարգավորելու համար ուղիներ գտնելու և մեր քաղաքացիներին ուղղություն տալու համար 1or.am-ը զրուցել է մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպես նաև իրավաբանների հետ, պարզելու համար, թե նման կարգավիճակում քաղաքացիները ի՞նչ պետք է անեն և ո՞ւմ դիմեն:

Հարցի համապարփակ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ ՀՀ քաղաքացիները, որոնք ներկա պահին գտնվում են արտերկրում և ֆինանսական, փաստաթղթային կամ այլ պատճառներով ի վիճակի չեն գալ Հայաստան, պետք է կապ հաստատեն իրենց երկրում գործող հայկական դիվանագիտական կառույցների՝ դեսպանատների կամ հյուպատոսական ծառայությունների հետ, քանի որ զինվորների հետ կապված հարցերի դեպքում դիվանագիտական կառույցները որոշ ճշտումներ են իրականացնում նաև ՀՀ ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ: Ինչ վերաբերում է փաստաթղթային հարցերին, ապա այդ հարցը լուծվում է տվյալ երկրում գործող օրենքների շրջանակներում, որոնց մասին ևս ինֆորմացիա կտրամադրեն ՀՀ հյուպատոսական ծառայությունները:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular