ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում քաղաքական կրքեր են բորբոքվում, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան զբաղված է իրականության խեղաթյուրմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Հայաստանի ներսում հասարակական քաղաքական ուժերը փորձում են իշխանափոխության հարց բարձրացնել, աշխարհի ուշադրությունից սկսել է կամաց-կամաց հեռանալ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ թույլ տրված ռազմական հանցագործությունների ու անմարդկային գործողությունների թեման: Ու թեև բոլորի համար պարզ էր, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից իրականացված անթույլատրելի քայլերի թիրախներից մեկը դեռ նախորդ դարում իրականացված էթնիկ զտումն ու հայ ազգի դեմ մղվող հերթական ցեղասպանական գործողությունները շարունակելն էր, որը պատերազմական գործողությունների սկզբում դարձել էր միջազգային մամուլի թոփ թեմաներից մեկը, սակայն հրադադարի ռեժիմի անցնելուց հետո այս առանցքային թեման սկսել է ավելի քիչ հետաքրքրել թե՛ միջազգային մամուլի միջոցներին, թե՛ միջազգային հանրությանը: Մինչդեռ այս թեման դեռ փակված չէ, և ցանկացած պատեհ առիթի դեպքում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերը կրկին կշարունակեն իրենց սև գործը` ընդլայնելով իրենց հայատյացության դարավոր քաղաքականությունը այլ երկրներում:

Ուստի հարկավոր է շարունակել աշխատանքը միջազգային հարթակներում, թույլ չտալու համար, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան կարողանա հերթական անգամ խեղաթյուրել իրականությունը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ այսօր, միջազգային մամուլում նվազել են Արցախի դեմ մղվող պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի իրականացված խախտումների մասին հրապարակումները:

«Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, թուրքական ուժերի կողմից միջազգային տեղեկատվական ցանցերում ներգրավվածությունն է: Ամենաակնհայտը՝ Եվրանյուզ հեռուստանընկերությունն է, որտեղ թուրքական կառավարությունն ունի մասնաբաժին, որի արդյունքում ձևավորվում են համապատասխան ասելիք և միտումներ»,- 1or.am-ին ասաց Բ. Նավասարդյանը:

Խոսելով ռուսական տեղեկատվական կառույցների աշխատանքի մասին` նա նշեց, որ պետական և մասնավոր ընկերություների մոտեցումները բավական տարբեր էին, քանի որ ադրբեջանական ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցները ակնհայտորեն տարածում էին Ադրբեջանի տեսակետներին մոտ կամ կրկնվող տեղեկատվություն:

«Այսօր այդ ռուսական լրատվամիջոցների հիմնական ուղերձն այն է, որ Ռուսաստանը դավաճանեց իր դաշնակցին և այսօրինակ մեկնաբանություններ, չնայած որ փաստն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի հանդեպ լիովին կատարեցին իրենց դաշնակցային պարտավորությունները: Ինչ վերաբերում է Վրաստանի և Ուկրաինայի լրատվամիջոցներին, ապա պետք է հաշվի առնել, որ վրացական մամուլը ևս կախվածություն ունի ադրբեջանան ֆինանսներից: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այստեղի լրատվամիջոցները թեև քիչ կախվածություն ունեն ադրբեջանական ֆինանսներից, բայց առանձին բլոգերներ ու լրագրողներ պատերազմից առաջ արդեն իսկ վարձված էին և հիմա շարոնակում են տարածել Ադրբեջանի քարոզչությունն իրենց տարածքում»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular