ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտում թույլ չի տրվել. Էմին Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակեց եզրակացություն, որում հայտնում էր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ: Հանձնաժողովը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանը խախտել է Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի պահանջները:
Հանձնաժողովի հարցադրումների առնչությամբ կցանկանայի հանդես գալ մի շարք առարկություններով.
Նախ՝ Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովն ինքն է խախտում թույլ տվել՝ Պատգամավորից պարզաբանումներ չպահանջելով վերոհիշյալ հարցադրումների վերաբերյալ: Մինչդեռ եթե հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովն էական է համարել այդ հարցադրումների պատասխանները, ապա պարտավոր էր դրանց պատասխաններն ակնկալել Պատգամավորից:
Ինչպես նաև, հավատարմագրային կառավարչի հանձնակատար նշանակելու գործընթացն սկսվել է այն պահից, երբ գիտակցել են գործող հավատարմագրային կառավարչին կալանքի տակ պահելու շարունակականության փաստը:
Եվ, ևս մեկ էական հանգամանք, Պատգամավորը չի մասնակցել հիմնադիր ժողովի, մասնակցել է արտահերթ ընդհանուր ժողովի: Մասնակցությունն էլ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նման իրավիճակում արտահերթ ժողովներին Պատգամավորի մասնակցությունը եղել է այն միակ միջոցը, որը կարող էր ընկերությունների բնականոն գործունեությունը զերծ պահել ձախողումներից:
Այսպիսով, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտում թույլ չի տրվել:

Քանի որ մեր մանրակրկիտ առարկությունները և պատճառաբանությունները ծավալուն են, անհրաժեշտության դեպքում դրանք առանձի կներկայացվեն նաև Ազգային ժողով, և հնարավոր է՝ նույնիսկ Սահմանադրական դատարան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular