ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է, հավանաբար մտածում է նման քայլերով կարող է մեզ հետ պահել. Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ՀՔԾ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չգիտեմ՝ ինչ հիմքով են ինձ կանչել Հատուկ քննչական ծառայություն, հավանաբար այն նույն  հիմքով, որով ձերբակալել էին, որքան հասկանում եմ, ուզում են մեղադրանք առաջադրեն. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է, փորձում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալել, հետապնդել և հավանաբար մտածում է նման քայլերով կարող է մեզ հետ պահել  այս գործընթացից, բայց նա սխալվում է, չի կարող նման բան լինել, սա հայրենիքի փրկության պայքար է»,- նշեց Սաղաթելյանը

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկա 6 ամսվա ճանապարհային քարտեզ՝ երկիրը ճգնաժամից դուրս հանելու հետ կապված, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նա երկուսուկես տարվա ընթացքում կարող էր բարեփոխումներ անել, բայց չի արել.

«Նա երկուսուկես տարի ժամանակ ուներ պաշտպանված, բարեկեցիկ երկիր ստեղծելու համար, բայց նա ձախողել է: Նա երկուսուկես տարվա ընթացքում, որևէ հաջողություն չի արձանագրել, բայց արձանագրել է մեծ պարտություն և ստորագրել է ստորացուցիչ պայմանագիր, որի արդյունքում կորցրել ենք հայրենիքը: Հիմա ևս վեց ամիս ինչի՞  համար է ուզում: Ինքը ընդունակ չէ որևէ բարեփոխում անելու,  ինքը չունի այդ կարողությունը, ինքը պետք է պատասխան տա ամեն ինչի համար և հեռանա, որ կարողանանք փրկել մեր երկիրը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular