ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, մեր պահանջն աթոռի համար չէ. Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի հանրահավաքը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Մեր ոստիկանները զգուշացնում են, որ մեր երկրում ռազմական դրություն է, կան սահմանափակումներ և բոլորը պարտավոր են ենթարկվել սահմանափակումներին: Այո, իրոք բոլորը պարտավոր են ենթարկվել սահմանափակումների, եթե այդ ենթարկվելը, կարգապահությունը, ռազմական դրության գիտակցությունը կա բոլորի մոտ: Եվ առաջին հերթին ՀՀ վարչապետն է, որ պետք է անցնող երկու ամիսներին այն օրինակը ցույց տար, որ մեր երկրում ռազմական դրություն է, պատերազմ է , կա պատերազմական կարգապահություն, օրենք, խստապահանջություն, ամեն մեկը պետք է իր վրա այդ պատերազմական խստապահանջությունն ընդունի և այդպես ապրի,և ամեն վայրկյան աշխատի:Հիմա, հարգելի ոստիկաններ, տարբեր պաշտոնյաներ, որ դիմում եք մեր համաքաղաքացիներին և ասում ռազմական դրության մասին օրենքով` մեկը մի պահ անդրադառնում է , որ ինչ էր անում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ ռազմական դրության պայմաններում անցնող երկու ամիսների օրերին:Երեկ ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնապես նշեց, որ պատերազմի մեկնարկից 4 օր հետո անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, որ վիճակը լուրջ է, ու մեր մարդկային, նյութական ռեսուրսները սահմանափակ են և պետք է քայլեր ձենրակվեն պատերազմը կանգնեցնելու համար: Սիրելի համաքաղաքացիներ, ամեն մեկդ մեկ պահ պատկերացրեք, հոկտեմբերի 2-ին, եթե ամեն մեկդ լինեիք երկրի ղեկավար, ձեզ բանակի հրամանատարն ասում է` լուրջ է վիճակը, պետք է լրջանալ, ինչ պետք է անեիք: Ամեն մեկդ բնականաբար 24 ժամ պետք է լծվեր աշխատանքի, ինչ է անում ՀՀ վարչապետը հոկտեմբերի 8-ին, հրապարակում է տեսանյութ, ասում է, որ ուղիղ եթեր չի, հոկտեմբերին 7-ին իր կաբինետից զանգում է առաջնագծեր և հերթապահ զինվորների ու սպաների հետ խոսելով գաղտնիքներ է հարցնում, սպաներն ու զինվորները չեն պատասխանում, նա էլ երեխայի պես ուրախանում է, թե ինչ լավ է ռազմական գաղտնիք չեք բացահայտում: Սա է ՀՀ վարչապետի լրջությունը այդ լրջագույն պահին, այսպիսի անլուրջ պահեր հետևեցին բոլոր օրերին, երբ օրերով նա անհետանում էր, որևէ մեկը չգիտեր, թե նա ուր է, երբ մինչև հիմա էլ չգիտեն ուր է և դրա համար է, որ անցնող մի քանի օրերին մենք ասում ենք, որ Նիկոլը պետք է հեռանա, որովհետև նրա անլուրջ ղեկավարմամաբ մենք չենք կարող մեր երկրում միջոց փոխել, մեր երկիրը մեջքը չի կարող ուղղել և ուրեմն, Նիկոլ, հեռացիր»,-հայտարարեց նա:

Նրա խոսքով` որքան էլ Նիկոլ Փաշինյանն աթոռի համար դիմի սադրանքների, նա պետք է հեռանա. «Այսօր իշխանական պատգամավորները, կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտարարում են, թե բա գիտեք իշխանության կողմնակիցները հանրահավաք են անում, խնդրում են հանկարծ չանել, սադրանքների չգնալ: Իրենք գիտեն այն սադրանքները, որին վարժ են և դրա համար ձեռքերն էին մաքրում, բայց մենք պետք է զգոն լինենք:Խնդրում ենք համառ ուշադիր լինել, չտրվել որևէ սադրանքի, մենք սադրանքի ենթարկվողը չենք, մեր պահանջն ամուր է և անցնելու ենք մեր պահանջի իրականացմանը, քանի որ մեր պահանջը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, աթոռի համար չէ, մեր պահանջը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular