ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Ուկրաինան զենք է մատակարարել Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

sbu.ua-ն գրում է, որ մինչ Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ գնում է դեպի հերթական սառեցում ուշադրություն դարձնենք այն սկանդալին, որը, ըստ ամենայնի, պետք է թեժանար Ուկրաինայում, բայց ինչ որ կերպ «չթեժացավ»: Բոլորն էին սպասում, որ շարունակություն կլինի, բայց, ըստ երևույթին՝ ճակատագիր է: Փորձենք պարզել, թե ինչպես է Ուկրաինան (հնարավոր է, որ դա իրական է, սակայն ոչ ոք չի կարող դա պնդել) զենք մատակարարել Ադրբեջանին:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ հոկտեմբերի 26-ին « Обозреватель» ռեսուրսը հայտնել է, որ Ուկրաինայի Ռազմարդյունաբերության ղեկավար Անդրեյ Երմակը, իբր, հանձնարարել է փոխվարչապետ Օլեգ Ուրուսկիին  պայմանավորվել Ադրբեջանին զենք մատակարարելու մասին: Խոսքը, ենթադրաբար, 122 մմ և 152 մմ տրամաչափի հրանոթների, ինչպես նաև չկառավարվող հրթիռների մասին էր: Ըստ ռեսուրսի բանակցությունները վարել է «Прогресс» պետական ​​ձեռնարկության տնօրեն Տարաս Շիյկոն արդեն Ուրուսկիի անունից: Նա «գաղտնի նստել է ադրբեջանական «Socar» ընկերության մասնավոր ինքնաթիռը և թռել Թուրքիա»: Թուրքիայում, իբր, հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Աղբյուրի համաձայն, դրանից հետո փոխվարչապետ Ուրուսկին  պաշտպանության նախարար Անդրեյ Տարանին հանձնարարել է ցանկացած եղանակով գտնել Թուրքիայի տարածքով Ադրբեջանին համապատասխան զենք մատակարարելու հնարավորություն:

Ի դեպ, հետաքրքիր է այն, որ դրանից երկու օր անց Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը բացահայտել է ապօրինի ճանապարհով Ուկրաինա С-125 զենիթահրթիռային համակարգերի ներմուծման սխեման, որոնք հետագայում արտահանվելու էին արտասահման: Ընդ որում, օրինախախտներին արդեն իսկ նման սխեմայով հաջողվել էր այլ զենք արտահանել արտերկիր: Չի նշվում, թե դա ինչ տեսակի զենք է եղել և որ երկիր է գնացել: Չենք կարող հաստատել, որ այստեղ առկա է «ղարաբաղյան հետք», պարզապես նշենք, որ, ավաղ, Ուկրաինան զենքի ապօրինի շրջանառության օղակ է: Երկու օր անց սկանդալին նոր դինամիկա է հաղորդվել:  Հոկտեմբերի 30-ին պատգամավոր Իլյա Կիվան ասել է, որ իմացել է, որ Ուկրաինան, իբր, ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական բախմանը Ադրբեջանի կողմից՝ զենք մատակարարելով նրան: Ըստ նրա, «Ուկրսպեցսէքսպորտ»-ից բեռ է ուղարկվել Ստամբուլ, իսկ այնտեղից էլ Բաքու: Այդ առիթով, Կիվան նախապատրաստել է պատգամավորական հետաքննություն, բայց դրանից հետո այլ զարգացում չի եղել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «НАШ» հեռուստաալիքի եթերում է քննարկվել Ադրբեջան զենքի հնարավոր մատակարարման թեման: Միևնույն ժամանակ հեռուստաալիքի տելեգրամ-ալիքում հայտարարել են, որ ըստ իրենց աղբյուրի, Ուկրաինան իսկապես ռազմական բեռով ինքնաթիռ է ուղարկել «Ուկրսպեցսէքսպորտ»-ից Ադրբեջան: Դրանից հետո տեղի է ունեցել շատ ավելի աղմկոտ սկանդալ: Նոյեմբերի 1-ին ռուսահայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Instagram-ում տեղադրել է Վլադիմիր Զելենսկու հետ իր ընդհանուր լուսանկարը  և մեղադրել Ուկրաինային Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մեջ: Զելենսկին պատասխանել է, որ նման բան չի եղել: Այդ ամենով էլ, ի վերջո, Ադրբեջանին ուկրաինական զենքի մատակարարման թեման մարել է: Կամ դրա վրա ​​«стоп» է դրվել  ինչ որ վերևից, կամ էլ այս պատմությունն ի սկզբանե ծծվել է բութ մատից: Մի խոսքով, ի՞նչ եզրակացություն կարելի է հանգել: Հասկանալի է, որ կան ուժեր, որոնք պարբերաբար փորձում են տապալել Զելենսկուն, բայց Ուկրաինայի կողմից Ադրբեջան զենքի հնարավոր մատակարարման պատմությունը, ավաղ,  չի կարելի ֆանտաստիկայի ժանրից համարել: Պետք է հաշվի առնել նաև այն սկանդալները, որոնցով Ուկրաինան արդեն հասցրել է աչքի ընկնել Լեռնային Ղարաբաղի հարցում, որի արդյունքում Երևանում  Ուկրաինայի դեսպանատունը հեղեղել են բորշչով:

Եթե ​​Ուկրաինան այդ կերպ բարեկամություն է հաստատում Թուրքիայի հետ օգնելով նրա դաշնակցին, ապա, անկեղծ ասած, դա պետք չէ: Դա  երկարաժամկետ օգուտ չի տա: Բացի այդ  զենք մատակարարելը, որը պոտենցիալ  թափվելու է այլ երկրի խաղաղ բնակչության գլխին, երկրի իմիջի համար ձեռքբերում չի կարելի համարել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular