ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պատերազմում պարտվեցինք մեր բնավորության պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր անկեղծորեն խոսելով ոլորտում առկա բացթողումների մասին, ցուցաբերեց սպային հարիր բարձր պրոֆեսիոնալիզմ, թույլ չտալով, որ իր ասուլիսը քաղաքականացվի: Ամեն ինչից երևաց նաև, որ Հակոբյանը, բարձր պաշտոններ զբաղեցնելով` թեև տիրապետում է բավական շատ ինֆորմացիայի, բայց միևնույն ժամանակ չի կարողանում հանդուրժել ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ռազմարվեստում, քանի որ ցանկացած սխալ հաշվարկ կամ քայլ կարող է ճակատագրական լինել երկրի համար: Ոլորտի պրոֆեսիոնալները, որոնք արդեն իսկ մեկ անգամ անցել են պատերազմի բովով, պատերազմի մասին դասագրքային թեզերն ու իրականությունը լավ տարբերելուց բացի, հրաշալի գիտեն նաև հակառակորդի մտածելակերպը, ինչը թույլ է տալիս հաշվարկել դիմացինի քայլերը, գնահատել սեփական կարողություններն ու պրոֆեսիոնալին հարիր որոշումներ կայացնել: Ցավոք, ինչպես Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն է ասում՝ մենք պարտվեցինք մեր բնավորության, ոչ թե մեր մարտունակության պատճառով: Եվ, ամեն ինչից էլ դա պարզ երևում է, քանի որ այս պատերազմում ոչ թե զինվորն է պարտվել, այլ հայի մեծամտությունը, որն էլ հանգեցրել է պարտության: Ուստի, միանշանակ է, որ այս պարտությունը բոլորինս է, քանի որ չենք կարողանում անձնական շահերը մի կողմ դնել ու հանուն ընդհանուր հաղթանակի մեր անկեղծ ներդրումն ունենալ հանուն ապագայի: Հուսանք, որ այս հարվածից հետո մարդիկ ավելի շատ կուսումնասիրեն հայոց պատմությունը, հասկանալու համար, թե իրականում ինչի արդյունքում ենք կորցրել պատմական Հայաստանի մեծագույն մասը, և հիմա կրկին կանգնել ենք եղածը կորցնելու վտանգի առջև:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular