ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանն այս ամենից հետո չհեռացվեն և չդատվեն, ուրեմն մենք պետություն ունենալու իրավունք չունենք. Հրանտ Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանախումբն այսօր մահացած Մանվել Գրիգորյանի ոտքի եղունգը չարժեն, պատերազմում պարտվել են Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը, նրանք պայմանավորվել էին, որ, օրինակ, որևէ դեպքում մեր բանակը չպետք է հարվածի ադրբեջանական նավթամուղներին և գազամուղներին, դրա փոխարեն՝ Գանձակի չգործող օդանավակայանին էինք խփում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ժամանակին ես ասում էի, որ կործանիչ ավիացիան մեզ պետք չէ, Արծրուն Հովհաննիսյանն ինձ ասում էր՝ լռի՛ր։ Անդրանիկ Քոչարյանը շարքային ստախոս է, նա ինչով զբաղվում է՝ իմացեք, որ այդ հարցը ձախողված է։ Այդ ստախոսներն են այսօր իշխանության, Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան համակարգին բնորոշ է մեծ խառնակչությունը։ Արմեն Սարգսյանն արդեն ուզում է Փաշինյանին տապալել, թեև հավասարապես ինքն է մեղավոր պարտության համար»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Բագրատյանի՝ և՛ նախագահը, և՛ ԱԳ նախարարը հրաշալի տեղեկացված են եղել կապիտուլյացիայի թղթից, Փաշինյանն ապահովագրել է իրեն. «Նախագահը Սահմանադրության երաշխավորն է, նա և Փաշինյանն արժեն իրար։ Նրա առաջարկած փոփոխությամբ ինքն է թիվ մեկ ֆիգուր դառնալու։ Եթե առաջիկա ամիսներին նրանք չդատվեն, մենք պետություն ունենալու իրավունք չունենք։ Պուտինն է ասում՝ Շուշին հանձնվել է, բա հարցեր չունե՞ք»:

Նախկին վարչապետի կարծիքով՝ 90-ականներին առանց ռազմական դրության մենք հաղթեցինք, քանի որ պրոֆեսիոնալների թիմ էր աշխատում և՛ Հայաստանում, և՛ Արցախում. «Ադրբեջանը սարսափ էր ապրում մեր գեներալների անունից։ Այսօր մահացած Մանվել Գրիգորյանը մեր ժամանակների մեծագույն հերոսներից էր։ Ապրիլյան մարտերի ժամանակ նա 24 ժամում 3000 հոգով կասեցրեց հարավային ուղղությամբ թշնամու ճեղքումը, երբ հազար հիվանդություն ուներ, ու փորձվեր մեկը փախներ։ Նախագահն ու վարչապետը ստահակներ են, նրանք երկիրը հասցրին այս սարսափելի վիճակին»:

Հրանտ Բագրատյանի պնդմամբ՝ այս խորհրդարանը չի կարող քննել պատերազմի հանգամանքները, և դեկտեմբերի 1-ից հետո Պուտինը հանգիստ կասի՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է. «Սուտ է, որ թշնամին տասնապատիկ շատ էր, իրականում սպայական անձնակազմն էր ջարդված։ Կային հերոսական դիմադրություն ցույց տվողներ, բայց երբ կամավորին տանում ես, սպա չես դնում նրա գլխին, նա ի՞նչ անի։ Դեռևս ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի օրոք վերացվել էին մոբիլիզացիոն ռեսուրսի զորամասերը, դե թող Անդրանիկ Քոչարյանն այդ մասին խոսեր»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ պատերազմի ժամանակ եղել են մատակարարման լրջագույն խնդիրներ, երբ ավելի վաղ ելակով գլուխ էին գովում: «Հաջորդ պատերազմը լինելու է Հայաստանի դեմ։ Արցախի մնացած մասն էլ ամեն օր սեղմում են։ Մենք կապիտուլացված ենք, շուտով փոխհատուցում էլ կուզեն։ Մեզ ասում են՝ հայերը նույնիսկ սեփական իշխանություն չեն կարողանում փոխել։ Փաշինյանը կարծում է, որ ոչ միայն ինքն է ստահակ, այլև ամբողջ ժողովուրդը, մենք պետք է ապացուցենք, որ ստահակ չենք»,- ամփոփել է ՀՀ նախկին վարչապետը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular