ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազի փողոցային լակոտն սպառնում է ոստիկաններին․ տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային Օսեթիայում պատժի է արժանացել այն ոստիկանը, որը համացանցում հրապարակել է 28-ամյա Կամիլա Կումեխովայի կալանավորման սկանդալային տեսանյութը: Կամիլան Հս․ Օսեթիայի նախկին մարզային դատախազի դուստրն է: Պատժի մասին հրահանգը տվել է ՆԳ նախարար Միխայիլ Սկոկովը:

Նշենք, որ աղջիկը մեղադրվում է ոստիկանի հանդեպ բռնության սպառնալիքներ հնչեցնելու ու օրինական պահանջներին չենթարկվելու համար:

2016-ի մայիսի մեկին նա ընկերների հետ մեքենայով երթևեկելիս է եղել, նրանց կանգնեցրել են ոստիկանները` փաստաթղթերն ստուգելու համար: Պարզվել է, որ վարորդը ոչ միայն հարբած է եղել, այլև վարորդական իրավունք չի ունեցել:

Նրանք որոշել են օրինախախտին տանել բաժին, բայց Կումեխովան հանել է դանակն ու սպառնացել: Այդ սպառնալիքներն էլ նկարահանել են ոստիկաններն ու հրապարակել: Աղջկան նախապես ցանկացել են միայն տուգանել, սակայն հետո նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է KP.ru-ն:

Նախարար Միխայիլ Սկոկովը հայտնել է, որ օպերատիվ նկարահանումը ոչ մի պարագայում չպետք է հրապարակվի։

Քաղաքացին, անխոս, պետք է պատժվի, սակայն այս տեսանյութը հրապարակելն «ստոր, տգեղ և սխալ քայլ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular