ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը՝ փորձադաշտ. նախարարի ձախողված «թռիչքը». «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Պատերազմի ժամանակ բազմաթիվ կուրիոզներ ու ձախողումներ են եղել, որոնց մասին երեւի կամաց-կամաց կիմանանք։ Իշխանության ներկայացուցիչներից ոմանք փորձել են իրենց փորձարկումներն անել առաջնագծում կամ ռազմի դաշտում։

Տեղեկացանք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը որոշել է անձամբ մասնակցել հայկական արտադրության ԱԹՍ-ների փորձարկմանը եւ այդ նպատակով մի մեծ շքախումբ է կազմել ու իր հետ տարել Գորիս, որպեսզի այդ պատմական քայլին շատերն ականատես լինեն։ Գորիսում նախարարը բազմաթիվ մարդկանց ու տեսախցիկների առջեւ օդ է բարձրացրել ԱԹՍ-ն, սակայն մի քանի մետր թռիչքից հետո այն վայր է ընկել։ Նախարարությունից երեկ չցանկացան մեկնաբանել մեր այս տեղեկությունը, ընդամենը մի հարց էինք ուղղել՝ նախարարն անձա՞մբ է փորձարկել հայկական արտադրության ԱԹՍ-ն, ստացանք պատասխան․ «Չենք մեկնաբանում»։

Ի դեպ, կան տեղեկություններ, որ Արշակյանի՝ կառավարությունից հեռանալն արդեն որոշված է, ընդամենը օրերի հարց է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular