ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հող հանձնելու համար պետք էր պատերազմ «բերամադրել». Ալեն Ղևոնդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այ դրա համար եմ բազմիցս ասել, որ քաղաքականության մեջ անգամ այն, ինչ ձեր աչքերով կարող եք տեսնել ու անկեղծորեն հավատալ, կարող եք մասնակցել ու դրանով երջանիկ լինել, շատ այլ, ձեր համար ոչ ընկալելի խաղի արդյունք կարող է լինել...
Այ «հեղափոխությունն» էլ էդպես էր:

Էդ խաղը դեռ չի ավարտվել.
Արցախը առաջին հանգրվանն էր միայն:
Իսկ հող հանձնելու համար պետք էր պատերազմ «բերամադրել»:
Այն պարտվելու համար պետք էր պետական ապարատում, հասարակության մեջ կառավարելի քաոս ստեղծել, որպեսզի նվազի պետության կարողունակությունը և պարտությունը երաշխավորվի:

Հիշու՞մ եք չէ, հենց սկսզբից պետական քարոզչամեքենան «ինքիշխանության», «հպարտ մենակի» թեզեր էր առաջ քշում, որ մենք մենակ մեր խնդիրը կլուծենք:
Իսկ գիտե՞ք այդ թեզերը պետական ո՞ր երկու կառույցներում էին մշակվում... ես գիտեմ
Դրանով էին ձեզ կերակրում:
Իսկ դուք գոռում էիք... ԱՅՈ՛...
Ռուսներին դեմ էիք ձեզ լարում, դու էլի ասում էիք... ԱՅՈ՛...

Հող տալը պատերազմ բեմադրելով է լինում, գործընկերոջիցդ օգնությունը մերժելով է լինում, հետո՝ ներողություն խնդրելով-ապաշխարելով, իսկ վերջում հենց այդ գործընկերոջը մեղադրելով, հետո՝ փրկություն աղերսելով ...

Հը հիմա ինչպե՞ս եք, լա՞վ եք ձեզ զգում «իմ» հպարտ անմեղսունակներ: Խնդիրը դրվել էր, խնդիրը լուծվել է:

Բայց դուք էլի չմտածեք հանկարծ. ավելին ասեմ՝ դա ձեզ վնասականար է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular