ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլի» պատգամավորները կապ են հաստատում ինձ հետ,ասում, որ Փաշինյանը վախեցնում է․ Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիր 17 կուսակցությունները Նիկոլ Փաշինյանին ասում են` ընդունիր քո պարտությունը, քո բաժին մեղքը, վերցրու պատասխանատվությունը քո վրա, կանգնիր, ներողություն խնդրիր ու հեռացիր։ Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես հասկանում եմ, որ նա վախենում է, բայց ես անձամբ, համոզված եմ նաև իմ գործընկերները, քաղաքական դաշտի պատրաստ ենք ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալ իրեն ու իր ընտանիքին, որևէ մեկը իրենց հետ հաշվեհարդար չի տեսնի»,- ասաց Վանեցյանը։

Հարցին, թե ինչի՞ց է վախենում Փաշինյանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ նաև ֆիզիկական անվտանգության վախն է, որովհետև մարդիկ, երբ «կսառեն», կհասկանան, թե ինչ ողբերգություն է տեղի ունեցել, որովհետև 5000 մահ, 8000-10000 վիրավոր, փլուզված տնտեսություն, կորոնավիրուսի խայտառակ տարածում, դատարկ բյուջե, փչացրած հարաբերություններ հիմնական միջազգային խաղացողների հետ, խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտ ու Նիկոլ Փաշինյան։

«Սա ողբերգություն է ու այդ ամենի մեղավորը, ներեցեք, բայց այնքան երես ունի, որ շարունակում է պայքարել իշխանության համար: Նա պատանդի վիճակում է պահում «Իմ քայլ»-ը խմբակցությանը եւ իրավապահներին: «Իմ քայլի» պատգամավորները տարբեր եղանակներով կապ են հաստատում ինձ հետ և ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վախեցնում է, ասում է` ով իմ դեմ խոսեց, դավաճան է։ Օդում կախված լուրերի համաձայն` կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին ուղղորդում է դեպի պատգամավորներ, որպեսզի նրանք գնան և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով պատգամավորներին պահեն Նիկոլ Փաշինյանի շուրջ»,- ասաց Վանեցյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular