ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս մարդուն ես հավատացել եմ ու միշտ վստահ եմ եղել, որ չի կարող, էդպես չի լինում, որ գիտնականը, մտածող մարդը լինի այսքան քծնող. Նաիրա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այս մարդը եղել է իմ դասախոսը:
Այս մարդը հայ թատրոնի տեսության մաեստրոներից էր: Այս մարդուն ես հավատացել եմ ու միշտ վստահ եմ եղել, որ չի կարող, էդպես չի լինում, որ գիտնականը, մտածող մարդը լինի այսքան քծնող: Էս միտքը էս մարդն ասել է հեղափոխության առաջին ամիսներին:
Էս միտքը էս մարդը կրկնել է ամեն օր` իր որդու սիրելի Հ1-ի եթերում:
Հիմա մենք ինչի՞ ենք կպել շարքային պողոսից ու նրանից պահանջում ենք արժանապատվություն: Երբ ահա էսպիսի էլիտար պողոսների պատճառով՝ Էլիոթի սնամեջ մարդու կոնցեպտով ստեղծվեց դատարկ կուռքի միֆը, ահա էսպիսի մարդկանց քծնանքի արդյունքում մենք չկարողացանք ժողովրդին հասցնել մեր ձայնը`որ աղետ է լինելու, մեծ աղետ։ Որովհետև դոկտոր պրոֆեսոր պողոսները ամեն օր ասում էին` Նիկոլը Սոկրատն է ու Նիկոլը Փրկիչ է:
Ու շաքային պողոսները ասում էին` դոկտոր պրոֆեսոր պողոսը մեզ ասել է Նիկոլը Աստված է ու մի խանգարեք կռապաշտության մեր ծեսին:

Naira Zohrabyan-ի լուսանկարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular