ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը մտադիր է սիրիահայերի օգնության հիմնադրամ հիմնել, գումար ներդնել, աջակցել սիրիահայերին Արցախում բնակեցնելուն (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Այսօր տեղի է ունեցել տարածաշրջանում իր տեսակով եզակի, գերժամանակակից «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրի բացման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է սիրիահայերի օգնության հիմնադրամ հիմնել։

«Ուզում եմ Սփյուռք-Արցախ-Հայաստան հիմնադրամ բացել, առաջին գումարը ես դնեմ, որ մենք կարողանանք մեր սիրիահայությանը տեր կանգնենք: Խորհուրդ ստեղծենք, որ այդ մարդկանց համար պայմաններ ստեղծենք, բնակավայր ստեղծենք, դպրոց ստեղծենք, աշխատելու համար: Արցախում հատուկ անկյուն ստեղծենք, որ մարդիկ կարողանան գնան ապրեն, սովորեն, զարգացնեն՝ ամրապնդվի մեր թիկունքը»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular