ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյանը ոչ թե հրաժարականի դիմում է ներկայացրել, այլ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել իր պաշտոնից, մինչդեռ նա ոչ թե հրաժարական է տվել, այլ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս խառնաշփոթի մեջ հասարակության համար թեև մեծ հաշվով այնքան էլ կարևոր չէ՝ այս կամ այն պաշտոնյան հրաժարականի դիմում է ներկայացրել, թե՞ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, բայց, նշենք, որ այս երկու հասկացությունների միջև ահռելի տարբերություն կա, որը չի կարելի անտեսել: Խնդիրն այն է, որ նման ծանր կացության պայմաններում պաշտոնից հրաժարվելը դասալքություն է ենթադրում, մինչդեռ Դավիթ Տոնոյանը, լինելով ռազմական գերատեսչության ղեկավար, չէր կարող նման քայլ կատարել: Ինչ վերաբերում է պաշտոնից ազատելուն, ապա դա տրամաբանական է, քանի որ պատերազմը տանուլ տված պաշտոնյան չի կարող շարունակել նույն պաշտոնում մնալ ու շարունակել ղեկավարել իրեն վստահված գերատեսչությունը:

Արամ Թորոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular