ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Տեր-Պետրոսյանին Մոսկվայում բանակցելու լիազորություն չտվեց. Լևոն Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չմեկնեց Մոսկվա և ինչու էր ուզում գնալ:

«Ինչ-որ մի պահ, երբ արդեն պարզ էր, որ պատերազմը տանուլ է տրված, և ասեմ Ձեզ` դա շատ արագ եղավ: Այդ հեքիաթները, որ բեկում, չգիտեմ ինչ․․․ շատ արագ բոլոր լուրջ մարդիկ հասկացան, որ պատերազմը, մենք էն գլխից գիտեինք, որովհետև հետևում էինք այդ սպառազինություններին, մենք հասկանում էինք, որ անհավասար պատերազմում, այդ աջակցության պայմաններում հնարավոր չէ, այսինքն` այստեղ մենակ ռազմական հարցերը չեն, աշխարհաքաղաքական ճնշումների, այդ կոնկրետ իրողությունների մեջ հնարավոր չէր պատերազմում հասնել հաղթանակի: Դա ակնհայտ էր: Ինչ-որ պահից և՛ Արայիկ Հարությունյանը դրա մասին բարձրաձայնեց, և՛ Ղարաբաղի բոլոր նախկին նախագահները դրա մասին բարձրաձայնեցին, բոլորի համար պարզ էր, որ պետք է հիմա արագ գնալ և Մոսկվայում պայմանավորվել եղածը պաշտպանելու համար: Եվ դրա համար, այո՛, նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրվի, օրինակի համար, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ որ հնարավոր էր պահպանել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դա անել»,- պատասխանել է Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե վարչապետը պնդում է` ասել է, թող գնան, ՀԱԿ ներկայացուցիչն արձագանքել է.

«Դա էլ է ցույց տալիս, որ նա ոչ մի բան քաղաքականությունից չի հասկանում։ Որովհետև ռուսները մանկապարտեզի երեխաներ չեն, որ խոսեն ինչ-որ մեկի հետ, որքան էլ հանգեն այդ մարդուն, առանց համապատասխան լիազորությունների։ Նրանք դրա ժամանակը չունեն․․․ Նա ասել է՝ գնացեք, բայց ես ձեզ լիազորություն չեն տալիս։ Այսինքն՝ բոլոր դրվագներում այդ անպատասխանատու, կյանքից կտրված, իրողություններից կտրված, ինչ-որ սեփական երազանքների մեջ ապրելու իր ձգտումը ցույց տվեց»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular