ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնանկությունները որոշ չափով կարող է լիցքաթափել լարվածությունը. Վահագն Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Թեև Հայաստանում ներքաղաքական իրավիճակը բավականին անկայուն է, սակայն կան քաղաքական գործիչներ, որոնք համաձայն չեն երկիրն ապակայունացման տանող քայլեր ձեռնարկելու հետ:

 «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ անդամ Վահագն Մարտիրոսյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ բնական էր, որ Փաշինյանի ստորագրած փաստաթղթից հետո պետք է ներքաղաքական իրավիճակը լարվեր, բայց այն ինչ կատարվում է մտահոգիչ է:

 «Պաշտոններից ազատումը նույնպես բնական է, քանի որ պատերազմում պարտվել ենք և կառավարությունը պետք է այդ ամենի արդյունքում հետևություններ աներ: Եվ, թե հետագայում ինչ արդյունք կգրանցի նոր կառավարությունը, ցույց կտա ժամանակը: Շատ կարճ ժամանակ հետո բոլորիս համար պարզ կդառնա, թե՝ արդյունավե՞տ է արդյոք աշխատում կառավարությունը, թե՞ շարունակում է նույն ոճով առաջ շարժվել: Այս պաշտոնանկությունները անցած երկուսուկես տարվա ընթացքում ժողովրդի կարծիքի հանդեպ արձագանքն է, որը կարծում եմ, որոշ չափով կարող է լիցքաթափել լարվածությունը: Ինչ վերաբերում է ողջ կառավարության հրաժարականին, ապա իմ կարծիքով այն կբերեր քաոսի, որն այս իրավիճակում խիստ վտանգավոր կլիներ, քանի որ այն ինչ ներկայում ունենք՝ զինադադար է, որը ամեն վայրկյան կարող է անցանկալի ուղիով զարգանալ և հանգեցնել անգամ ինքնիշխանության կորստի»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:

 Նրա խոսքով՝ վարչապետ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզը նաև արտահերթ ընտրությունների ակնարկ էր պարունակում, որի մասին թեև ուղիղ տեքստով չասվեց, սակայն դա ամենահավական սցենարը կարելի է համարել:   

Լիլիթ Բաբայան   

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular