ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադելը պատմել է հոգեբանական խնդիրների, սիրեցյալի հետ հարաբերությունների մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ադելը հազվադեպ է խոսում անձնական կյանքի մասին՝ փորձելով ուշադրություն գրավել բացառապես երաժշտական ձեռքբերումներով։ Սակայն Vanity Fair ամսագրի համար երգչուհին բացառություն է արել և պատմել է հետծննդաբերական դեպրեսիայի, որդու ծնվելուց հետո կյանքում տեղի ունեցած փոփոխությունների և սիրեցյալի հետ հարաբերությունների մասին։

28-ամյա երգչուհին անկեղծ հայտարարել է, որ շատ հաճախ դեպրեսիայի մեջ է եղել և դիմել է թերապիայի օգնությանը։ Նրա խոսքով՝ խնդիրնեըր սկսվել են պապիկի մահից հետո, երբ Ադելը 10 տարեկան էր։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իր մտքով երբեք չի անցել ինքնասպանություն գործել։ Հղիության ժամանակ ևս Ադելը հոգեբանական խնդիրներ է ունեցել։

Բրիտանացի աստղի խոսքով՝ այժմ ինքը վերականգնվել է, բայց շարունակում է փնտրել հավասարակշռություն աշխատանքի և անձնական կյանքի միջև։

«Սիրում եմ ճամփորդել, բայց երբ չեմ հասցնում որդուս քնեցնել, մեղավոր եմ ինձ զգում։ Երբ չեմ աշխատում, նման զգացում չունեմ։ Չեմ անհանգստանում, եթե ինչ-որ բան չեմ հասցնում անել։ Որդուս հանդեպ սերը փոխհատուցում է ամեն ինչ»,-ասել է Ադելը և խոստովանել, որ փոքրիկ Անջելոյի համար դադարել է չարաշահել ալկոհոլը և հրաժարվել է ծխելուց։

Երգչուհին նաև նշել է, որ երեխայի ծնվելուց հետո շատ զգուշավոր է դարձել, քանի որ չի ցանկանում մահանալ, այլ ցանկանում է միշտ լինել որդու կողքին։ Մայրությունն ազդել է նաև Անջելոյի 42-ամյա հոր՝ Սայմոն Կոնեկիի հետ հարաբերությունների վրա, ում հետ երգչուհին նշանված է։

«Սա եմնալուրջ հարաբերությունն է, որ երբևէ ունեցել եմ, մենք միասին ենք ապրում, մենք որդի ունենք։ Սայմոնը վստահ է ինք իր վրա և կատարյալ։ Իմ հարաբերությունները նրա և Անջելոյի հետ կարևոր են ցանկացած համերգային շրջագայությունից։ Ինչպե՞ս կգրեմ երգեր, եթե իրական կյանք չունենամ»,-ասել է Ադելը։

Адель

Адель

Саймон Конекки и Адель

Адель

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular