Պատմության այս օրը (նոյեմբերի 21)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝ Զինված ուժերի օր, Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1932 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։
1956 - վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը:
1974 - վախճանվել է հայ սովետական նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան):
1982 - վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով):
1988 - սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մինգեչաուրում: Սկսվել է հայերի մասսայական արտաքսումը Ադրբեջանից Հայաստան:
1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ:
2006 - Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:
2007 - վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը:
- Վրաստանում` Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Մարաբդա երկաթուղային կայանում, տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության սկիզբը ազդարարող արարողությունը Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ:
2015 - Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:
2019 - Հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքվող թնջուկը հանգուցալուծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ու գործադիր կոմիտեի հրաժարականով։ Գործկոմի նիստը հրավիրվել էր Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի 9։1 հաշվով կրած ծանր պարտությունից հետո բարձրացած դժգոհության ալիքի և քննադատությունների արդյունքում։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը («Զրույցներ և խոհեր»):
1620 - «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքները ափ են իջել Հյուսիսային ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:
1694 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը:
1783- տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը օդապարիկով:
1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի «կոնտինենտալ շրջափակման» սկսելը:
1811– վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:
1836 — սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից:
1862– ծնվել է վրացի նկարիչ Գեորգի Գաբաշվիլին:
1877– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը:
1902 - ծնվել է խորհրդային պետական գործիչՄիխայիլ Սուսլովը:
1916–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է Բրիտանիկ շոգենավը, որը հանդիսանում էր«Տիտանիկի» երկվորյակ-շոգենավը:
1918 - Էստոնիայում որպես պետական դրոշ է հաստատվել մինչ այդ անկախության կողմնակիցների կողմից օգտագործվող դրոշը:
1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստալինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:
1967– վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը:
1979 – ցուցարարները այրելեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը:
1980 – տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը:
2008 – Գայ Ռիչչին և Մադոննան պաշտոնապես ամուսնալուծվել են:
2011 — վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող էնի Մակկերֆին:
2013 —սկսվել է Եվրոմայդանը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքների շարքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը