ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի հեռանալը՝ աքսեոմատիկ ճշմարտություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հավանաբար հանրության զգալի հատվածի մոտ հարց է առաջանում, թե ինչպես ավելի ճիշտ բնութագրել այսօրվա ճգնաժամը՝ ռազմակա՞ն, քաղաքակա՞ն, հասարակակա՞ն. այն չէ։ Նույնիսկ պետականության ճգնաժամ ձևակերպումը, որն ավելի մոտ է իրականությանը, միևնույն է՝ ճշգրիտ չէ։ Այն, ինչ կատարվեց և կատարվում է Հայաստանում, մեր «ոչ պետականության» կուլմինացիան է։ Մեր ժողովրդի, պետական ինստիտուտների, քաղաքական համակարգերի, վերնախավերի ոչ պետական մտածողության և էությամբ ոչ պետականության ցավալի, բայց նաև տրամաբանական արդյունքը։
 
Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և դա այդպես էլ լինելու է, և այն, որ կարող են ձևավորվել գեղեցիկ անուններով կառավարություններ՝ համաձայնության, փրկության, ժամանակավոր և այլն, դա էլ հարցի լուծում չէ, և որ կլինեն արտահերթ ընտրություններ, դա էլ հարցի լուծումը չէ, որովհետև դրանք էլ կարող են լինել անբովանդակ՝ ինչպես նախորդները, ու նորից չծնվի երկրի առաջընթացի ռեսուրսը։ Եթե Փաշինյանը պահեց իշխանությունը, մենք չենք պահելու պետությունը։ Սա աքսիոմա է։ Հայաստանը վերածվում է հակապետականության դասագրքի։ Մենք դառնում ենք դասագիրք՝ մյուս ժողովուրդների համար. ինչպե՞ս են ժողովուրդները կորցնում պետականությունը։
 
Մեր թշնամին վստահ է, որ մենք պետության չունակ ժողովուրդ ենք, թշնամին իր համար բոլոր որոշումները կայացրել է։ Եվ չի ուշացնելու իր հաջորդ քայլերը։ Հիմա մեզ ուշադիր հետևում է մեր դաշնակիցը. ի՞նչ արձագանք է տալիս հայ հասարակությունը արձանագրված ողբերգությանը, ի՞նչ հետևություններ է անում, ի՞նչ խնդիրներ է դնում և ի՞նչ քայլեր է սկսում իրականացնել։ Որոշ ժամանակ հետո դաշնակիցը, սա վերլուծելով, անելու է իր եզրակացությունը՝ ունա՞կ է արդյոք հայ ժողովուրդը պետություն ունենալ։ Եթե այո՝ կաշխատի մեզ հետ, եթե՝ ոչ, հետ կքաշվի։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular