ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կկատարի իր պայմանավորվածությունը. Լավրովն ամփոփել է երևանյան այցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին պատմել է, թե ինչ է քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ Երևանում կայացած հանդիպումների ժամանակ:

Նրա խոսքով` ուշադրություն է դարձվել հատկապես այն հարցերին, որոնք առնչվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունում, մասնավորապես խաղաղապահների գործողության իրականացմանը` ի աջակցություն քաղաքացիական բնակչությանը։

«Բոլորն էլ ընդունել են, որ բավական սուր իրավիճակի կարգավորման համար այս հայտարարությունն այլընտրանք չի ունեցել: Միաձայն ընդգծել ենք, որ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը երկրի ներսում և արտասահմանում անընդունելի են։ Հաստատել ենք մեր վճռականությունը ՝ ամեն ինչ անելու, որպեսզի հայտարարությունը շարունակի գործել»,–ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարի խոսքով` ՀՀ նախագահն ու վարչապետն էլ իրենց հերթին ընդգծել են, որ այդ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել կյանքեր: Նրա խոսքով` Երևանը հավատարիմ է պայմանավորվածության հետագա կատարման հարցում ևս։

Նա նաև նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ–ում ռուս խաղաղապահների աշխատանքը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման առնչությամբ հրամանագիրը։

Բացի այդ, ըստ Լավրովի, Հայաստանի ղեկավարությունը հաստատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման պատրաստակամությունը։

Նշենք, որ այսօր Հայաստան էր եկել ՌԴ կառավարական պատվիրակությունը, որի կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կային։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular