ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անպայման կլինի պատիժ, և անպայման դուք կուրախանաք. պայթեցված տպարանի շենքի սեփականատեր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Պայթեցված առաջին տպարանի շենքի սեփականատեր Գենիկ Կարապետյանը վարչապետի երեկվա հանձնարարականից տեղյակ է:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իրավունք և ցանկություն չունի վարչապետի ասածը չկատարելու:

Պատժի հնարավոր չափի մասին նշեց․ «Ես ո՞վ եմ, ասենք՝ շենքի սեփականատերը մի ամերիկացի է, որը հիմա Ամերիկայում է, և ինքը պայմանագիր է կնքել, էստեղ շինարարություն են անում: Երեկ վարչապետի մոտ տեղի է ունեցել հանդիպում, այսօր լույսը չբացված Դուք հարցնում եք՝ կա՞ն գնդակահարված մարդիկ: Ի՞նչ իմանամ՝ կա՜ն, չկա՜ն: Վերջը դա կառույց է, ինչ-որ մարդիկ պիտի ճշտեն՝ ու՞մ մեղքն է, ինչքա՞ն է, ի՞նչ է, և դուք կուրախանաք այդ պատժով, ի՞նչ կա ուրախանալու: Անպայման կլինի պատիժ, և անպայման դուք կուրախանաք»:

Գենիկ Կարապետյանը նշեց, որ տպարանի շենքի պայթեցման մեջ, պարզ է, կան մեղավորներ, որոնք օրենքի սահմաններում չեն աշխատել․ «Վարչապետն էլ ասաց՝ եթե օրենքի սահմաններում չեն արել, ով ինչ մեղավորություն ունի, այդ մեղքի չափով կպատժվի: Եկեք մի օր սպասենք, երևի լույսը կբացվի, կպատժեն, կիմանանք»:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին:

Վարչապետը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: Նա մասնավորապես նշել է․ «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Վարչապետը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: Նա նաև ընդգծել է, որ նման դեպքերը պետք է այսուհետ ի սպառ բացառել:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular