ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ բաժին կհասնի Արմեն Ջիգարխանյանի ունեցվածքը

ՄՇԱԿՈՒՅԹ

starhit.ru-ն գրում է, որ հայտնի է դարձել, թե ով կստանա Ջիգարխանյանի ժառանգությունը: Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելուց հետո Արմեն Բորիսովիչը վերաշարադրել է իր կտակը: Նոյեմբերի 14-ին կյանքից հեռացած դերասանը ողջ ունեցվածքը կտակել է իր խորթ որդուն՝ Ստեփանին:

Դերասանի շրջապատից գիտեցող մեկը հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանի 54-ամյա խորթ որդին կտակում նշված միակ ժառանգն է: Ինքը՝ Ստեփանը, դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը: «Որպեսզի ժառանգության թեմայով  բոլոր շահարկումները մեկընդմիշտ դադարեն, պետք է նշել, որ այլ ժառանգներ չկան: Նա չեղարկել է իր առաջին կտակը, ուստի ժառանգությունը լինելու է միայն օրենքով»,- ասել է տեղեկացված անձնավորություն` նշելով, որ վարպետի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի համար ավելի վաղ կազմված է եղել մեկ այլ կտակ:

Փաստաբան Ժաննա Մարգուլիսի կարծիքով մնում է պարզել, թե կտակ, իրոք, կազմվել է: «Զգացողություն կա, որ Ջիգարխանյանի ժառանգության դեպքում կլինի ոչ թե պարզապես պայքար, այլ կատաղի պայքար: Եթե դերասանը երբևէ կտակ է կազմել, ապա, հավանաբար, բոլոր ժառանգները, որոնք կարող են հայտնվել նրա մահից հետո, կդիմեն նոտարի: Այդ պահից էլ սկսվեն դատական պատերազմները»,- ասել է նա:

Բացի այն լուրեր են շրջանառվել, որ դեռ 2017 թվականին Արմեն Բորիսովիչը իր ամբողջ ունեցվածքը կտակել է իր ընկերոջը՝ Արթուր Սողոմյանին, սակայն վերջինս հերքել է դա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular