ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարել նկատողություն՝ պարգևավճար չտալու համար.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն մասին, որ պատերազմին հաջորդող ժամանակահատվածում բավականին ծանր խնդիրներ ենք ունենալու մեր տնտեսության բոլոր ոլորտներում, ընդգծել են շատերը։ Ոլորտային մասնագետները քանիցս փաստել են, որ առաջիկայում տնտեսական լուրջ խնդիրներ են սպասվում բոլորիս։ Այդ ամենով պայմանավորված՝ խնդրահարույց են դառնալու նաև բյուջետային ծախսերն ու համապատասխան միջոցառումների անցկացումը։ 

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ կառավարությունում վերջին մի քանի օրերին ներքին կարգով որոշում է կայացվել առաջին իսկ հնարավորության դեպքում «աջուձախ» գրավոր նկատողություն տալ գերատեսչությունների աշխատակիցներին, որպեսզի վերջիններս զրկվեն պարգևավճարներից։ Բանն այն է, որ արդեն իսկ պակասել է պարգևավճարների ֆոնդը, և կառավարությունը փորձում է կիրառել նկատողության «մեխանիզմները» և հիմնականում միջին ու հատկապես ստորին օղակների աշխատակիցներին զրկել հասանելիք պարգևավճարից թե՛ դեկտեմբերի սկզբին, թե՛ Ամանորի շեմին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ֆոնդի սակավ լինելու պատճառով պարգևավճարները հազիվ կբավարարեն վերին «էշելոններին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular