ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը պարգևատրել է եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ոճրագործին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաշտոնական Բաքուն շարունակում է մարդասպաններին և դահիճների պարգևատրելու` արդեն ավանդական դարձած քաղաքականությունը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս անգամ պարգևատրել է ՀՀ ՊՆ զինծառայող, եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողին: Ալիևի կողմից բարբարոսության հեղինակի պարգևատրումը երևում է ադրբեջանական Haqqin.az-ի հրապարակած լուսանկարներում:
Հայ զինծառայողների հետ դաժան հաշվեհարդար տեսած ադրբեջանցի ոճրագործներին պարգևատրելու երևույթն Ադրբեջանում նոր չէ. դեռևս 2012 թվականին ի ցույց ողջ աշխարհի Ալիևը ներում շնորհեց և կոչումով պարգևատրեց Հունգարիայում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ում Ադրբեջանում որակեցին որպես «ազգային հերոս»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular