ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Արկտիկայի երկրներ՝ Ծովացուլի օր, Տաջիկստան՝ Ազգային դրոշի օր, Թուրքիա՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1691 - վախճանվել է քերականաբան և թարգմանիչ Հովհաննես Հոլովը։

1861 – ծնվել է գրականագետ Աբրահամ Զամինյանը։

1886 – ծնվել է գրականագետ, պատմաբան Արտաշես Կարինյանը։

1895 – ծնվել է հանրահայտ դերասան Հրաչյա Ներսիսյանը։

1897 - ծնվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո)։

1897  – ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը:

1913 - վախճանվել է անգլիացի հայագետ Հենրի Լինչը։

1920 – Ալեքսանդրապոլում սկսվել են հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվել են դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ  կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ 

1939 – ծնվել է ֆիզիկաքիմիկոս Իրմա Վարդանյանը։

1940 - Երևանում բացվել է կենդանաբանական այգին։

1941- վախճանվել է դրամատուրգ և բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։

1944 – ծնվել է բանաստեղծ Կորյուն Առաքելյանը։

1960 – ծնվել է խորհրդահայ և ռուսական ռոք երգիչ Արմեն Գրիգորյանը։

1962 – ծնվել է Արցախի պետական և քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը։

1988 - ադրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր, իսկ Նախջևանում ցուցարարները այրել են կարգուկանոն հաստատող խորհրդային բանակի զրահամեքենան, որի արդյունքում մեկ զինծառայող զոհվել է իսկ վեցը վիրավորվել են։

1991 - վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Վռամ Հովսեփյանը։

2005 - Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Արցախի վերածնունդ» հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարներն ուղղվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը, զարգացմանն ու վերաբնակեցմանը: 

2006 - Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դիմել է Հունգարիայի արդարադատության նախարարությանը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու խնդրանքով:

2010 - Մինասի որմնանկարներն իրենց տեղն են գտել կառավարության շենքում, կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։

2015 - վախճանվել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

2017 - Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական Բրյուսելը և Երևանը հաստատել են Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը:

- կայացած «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի արդյունքում 12 միլիոն 505 հազար 456 դոլար է հանգանակվել, որը ուղղվել է Լեռնային Ղարաբաղի երկու խոշոր ծրագրի իրականացմանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

62 — վախճանվել է հռոմեացի երգիծաբան-պոետ Ավլ Պերսի Ֆլակկը։

380 - Հռոմի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը հանդիսավոր մուտք է գործել Կոստանդնուպոլիս։

1632 –ծնվել է նիդերլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան։

1639 — Ջերեմի Հորրոկսը առաջին անգամ դիտարկել է Վեներա մոլորակի անցումը Արեգակի սկավառակի առջևով։

1642 – հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, հայտնաբերել է կղզի, որը հետագայում իր անունով կոչվել է Թասմանիա:

1713 – ծնվել է անգլիացի գրող, արձակագիր Լորենս Սթեռնը:

1729 – ծնվել է ռուս զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Սուվորովը։

1859 – տպագրվել է Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը:

1862 – ծնվել է անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ Ֆրենսիս Սթիվենսոնը։

1864 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։

1888 – ծնվել է ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին։

1897 — ծնվել է ամերիկացի գանգստեր «Կոզա-Նոստրա» մաֆիոզ կառույցի հիմնադիր Չարլզ «Լաքի» Լուչանոն։

1905 — Ռուսաստանում սկսվել է լեյտենանտ Պյոտր Շմիդտի ղեկավարած Սևաստապոլյան ապստամբությունը։

1937 — ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում տեղի է ունեցել արևելագետների գնդակահարությունը։

1954 – ծնվել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասանԷմիր Կուստուրիցան:

1956 — ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ վերականգնվել են կալմիկների, կարաչաևցիների, բալկարների, չեչենների և ինգուշների ինքնավարությունները։

1961 — ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի որոշմամբ արգելվել է ատոմային զենքի օգտագործումը։

1969 – ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:

1991 – վախճանվել է  տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, «Queen» խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular