ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը պատմել է, թե ինչու է Ռուսաստանի համար ղարաբաղյան պատերազմի ավարտը ամոթալի պարտություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

replyua.net-ն գրում է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Գոզմանը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը լուրջ ֆիասկո է կրել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը կարող է կարճաժամկետ հաջողություն ունենալ, բայց ռազմավարական առումով Ռուսաստանը պարտվել է, քանի որ  Թուրքիան և Ադրբեջանը, ցանկության դեպքում, կարող են շատ արագ դուրս հանել ռուսներին Ղարաբաղից: Բացի դա պետք է արձանագրել, որ Մոսկվան չի կարողացել պաշտպանել Հայաստանին, ինչը ցույց է տալիս նման դաշնակիցի անվստահությունը:

Ըստ նրա` Ռուսաստանի ուշ միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ենթադրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է ցույց տալ իր երկրի լիդերությունը, սակայն արդյունքում ռուսները ոչ միայն չեն կարողացել հաջողության հասնել, այլ նաև կրել են ամոթալի պարտություն:

«Ցավոք, մեր զորքերի, չնայած աննշան զորակազմ տեղափոխումը այն տարածք, որտեղ նրանք նախկինում չեն եղել, հիմա համարվում է հաջողություն: Կարճաժամկետ հեռանկարում, միգուցե: Սակայն ապագայում, կարծում եմ, Ռուսաստանի համար սա շատ լուրջ քաղաքական և բարոյական պարտություն կդառնա: Ավելի շուտ դա կլինի ամոթալի պարտություն»,- ասել է քաղաքական գործիչը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular